Շիրակի ԳԳՄ-ի կազմում գործում են թվով 5 վթարակարգավարական ծառայություններ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի (ԳԳՄ) կազմում շուրջօրյա գործող թվով 52 վթարակարգավարական 1–04 ծառայություններում ընթացիկ տարվա հունվարի 1-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 36370 կանչ:

Գրանցված կանչերից 8559-ը առնչվել են ներքին գազատարներին և դրանց վրա տեղակայված սարքավորումներին, 26746-ը՝ ներտնային գազասպառման համակարգերին:

Կանչերից 502-ը վերաբերել է գազաբաշխման համակարգի արտաքին գազատարներին և դրանց վրա տեղակայված սարքավորումներին, 563-ը՝ գազակարգավորիչ կետերի և անհատական ճնշման կարգավորիչների հետ կապված խնդիրներին։

Ներտնային գազասպառման համակարգերին առնչվող կանչերի մեծ մասը վերաբերել է համակարգում տեղակայված գազասարքերից, փականներից և վթարային անջատիչ կափույրներից արտահոսքին:

Շիրակի ԳԳՄ-ի կազմում գործում են թվով 5 վթարակարգավարական ծառայություններ՝ Գյումրի, Արթիկ, Մարալիկ քաղաքներում, Ախուրյան և Ամասիա բնակավայրերում։

ԳԳՄ-ի վթարակարգավարական ծառայության պետ Արամ Մինասյանի տվյալներով, ընդհանուր առմամբ Շիրակի մարզում մասնաճյուղն ունի շուրջ 60 000 բնակիչ-բաժանորդներ, որոնցից ավելի քան 35 հազարը՝ Գյումրիում։

«Շիրակի ԳԳՄ-ի յուրաքանչյուր 1–04 ծառայությունում շուրջօրյա օպերատիվ հերթապահություն է իրականացնում վթարային մեկական բրիգադ։ Գյումրի քաղաքի մասով վիճակագրությունը ցույց է տալիս, որ 1–04 ծառայությունում ամսական միջինը գրանցվում է 350-ից 450 հեռախոսազանգ, վթարային խմբերը օրական կատարում են 10-ից 15 կանչերով այց», — նշում է Ա․ Մինասյանը։

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am