Առաջին կիսամյակում Հանրապետության գազաբաշխման համակարգին միացել է ավելի քան 5200 բաժանորդ

2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ` ըստ օպերատիվ տվյալների, հանրապետության գազաբաշխման համակարգին միացված բնակիչ-բաժանորդների ընդհանուր թիվը կազմում է 768 561, որից 409 535-ը բազմաբնակարան շենքերում, 359 026-ը՝ առանձնատներում:

Առաջին կիսամյակի ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ բնակիչ-բաժանորդների թիվն ավելացել է 5209-ով:

Ներկայում Հայաստանում բնական գազ է օգտագործում 650 բնակավայր, որից 602-ը գյուղական, 48-ը՝ քաղաքային:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am