Ա․ Հակոբյան․ Կարևոր է պահպանել մատուցվող ծառայությունների որակի առումով արձանագրված դրական դինամիկան և քայլ առաջ գնալ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Ա․ Հակոբյանի մոտ հրավիրված խորհրդակցությանը ներկայացվել են գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի հունիս ամսվա արտադրա-տնտեսական գործունեության արդյունքները, քննարկվել բաշխիչ ցանցի շահագործմանն առնչվող հարցեր։

Առանձին անդրադարձ է կատարվել Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների որակին։ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը նշել է, որ այս առումով դրական արձանագրում կա, ինչի մասին փաստում են վերջերս մի շարք կառույցների կողմից ներկայացված պաշտոնական հաղորդումները՝ հանրային ծառայությունների ոլորտի ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ։

Ա․ Հակոբյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է պահպանել դրական դինամիկան և քայլ առաջ գնալ։

«Շատ կարեվոր է, որ ամռան ամիսներին, երբ հիմնականում իրականացվում են մեր պլանային աշխատանքները, գազամատակարարման ընդհատումների ժամկետների, դրանց մասին պատշաճ ծանուցման առումով խնդիրներ չունենանք, իսկ վթարավերականգնողական աշխատանքները կատարվեն հնարավորինս սեղմ ժամկետներում՝ նվազագույն անհարմարություն պատճառելով բաժանորդներին», — նշել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Ա․ Հակոբյանը։

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am