«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Ուսումնա-սպորտային համալիրը դարձել է «Արենա» 3-րդ ազգային մրցույթի մրցանակակիր

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկը մասնակցել է «Արենա» միջազգային մասնակցությամբ 3-րդ ազգային մրցույթին։ Հեղինակավոր միջոցառումը, որի արդյունքներով որոշվում են լավագույն մարզական օբյեկտները, անցկացվում է չորս տարին մեկ։

Ուսումնա-սպորտային համալիրը մասնակցել է մրցույթի 8 անվանակարգերից 4-ին։

Ընդհանուր առմամբ 8 անվանակարգերի համար ներկայացվել էր 307 հայտ տարբեր երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից, Բելառուսից, Ուզբեկստանից։

Մրցույթի արդյունքներով «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկը ի դեմս տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանի դարձել է մրցանակակիր և զբաղեցրել 2-րդ տեղը «Ֆիթնես արդյունաբերության օբյեկտ» անվանակարգում։

Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Մոսկվայում՝ ՎԴՆԽ-ում, «Ամբողջ ընտանիքի համար նախատեսված մարզական կառույցների աշխատանքի կազմակերպման ժամանակակից լուծումներ» համաժողովի շրջանակում։

Հանդիսավոր արարողությունը որպես պատվավոր հյուրեր մասնակցել են ՌԴ Պետդումայի պատգամավոր Սվետլանա Ժուրովան, Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ Ստանիսլավ Պոզդնյակովը, Ռուսաստանի Պարալիմպիակ կոմիտեի նախագահ Պավել Ռոժկովը և այլք։

Պատվավոր հյուրերը շնորհավորել են հաղթողներին և մրցանակակիրներին, հանձնել մրցանակները և հուշամեդալները։









Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am