2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստան մատակարարվող բնական գազի ծավալը կազմել է 1 189,1 մլն խ.մ
2024 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում Հայաստան մատակարարվող բնական գազի ծավալը կազմել է 1 189,1 մլն խ.մ: Նշված ժամանակահատվածում սպառողներին մատակարարվել է 1 126,9 մլն խ.մ բնական գազ:
Էներգետիկայի և արդյունաբերության ոլորտներին ընթացիկ տարվա առաջին կիսամյակում մատակարարված բնական գազի ծավալները կազմել են համապատասխանաբար 167,5 և 116,6 մլն խ.մ:
Բնակչությանը մատակարարված բնական գազի ծավալը կազմել է 492 մլն խ.մ, ԱԳԼՃԿ-ներին՝ 175,5 մլն խ.մ:
Տարբեր սպառողներին մատակարարված բնական գազի ծավալը կազմել է 175,3 մլն խ.մ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն