«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը զբաղեցնում է երրորդ տեղը խոշոր հարկ վճարողների ցանկում
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված 2024 թվականի հունվար-հունիս ամիսների տվյալներով` 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է երրորդ տեղը պետական բյուջե վճարած հարկերի ընդհանուր գումարով:
Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել 27 588 615 հազ. դրամ:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դուստր ընկերությունը՝ «Տրանսգազ» ՍՊԸ-ն, ցանկի 49-րդ տեղում է: Հունվար-հունիս ամիսների ընթացքում «Տրանսգազ» ՍՊԸ-ի կողմից վճարվել է 3 031 864 հազ դրամ:
Գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում իրականացնող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը զբաղեցնում է 213-րդ տեղը՝ 733 658 հազ. դրամ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն