«Մարրիոթ Ծաղկաձոր» հյուրանոցում իրենց հանգիստն են անցկացնում բազմազավակ ընտանիք ունեցող աշխատողները

«Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը սոցիալական քաղաքականության շրջանակներում, չորս և ավելի անչափահաս երեխա ունեցող ավելի քան երեսունվեց աշխատողի ընտանիքների համար, արհեստակցական կազմակերպության միջոցներով, կազմակերպել է եռօրյա հանգիստ՝ «Մարրիոթ Ծաղկաձոր» հյուրանոցում:

Երեխաները իրենց հանգիստն են վայելում հյուրանոցի երեխաների համար նախատեսված հատվածում, օգտվում են խաղային ատրակցիոններից, լողավազանից, մարզասրահից:

Ծնողների խոսքով՝ հանգիստը շատ լավ է անցնում, նրանք շատ ուրախ են ընկերության ընձեռած նման հնարավորության համար:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am