«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղը կազմակերպում և անցկացնում է Ընկերության գազամատակարարման և գազաֆիկացման մասնաճյուղերի (ԳԳՄ), դուստր ձեռնարկությունների եռակցողների ատեստավորում` նպատակ ունենալով ապահովել անվտանգ արտադրական գործընթաց, արտադրության որակի բարձրացում և համապատասխանեցում միջազգային գործող նորմերին։
Ատեստավորումը բաղկացած է երկու փուլից՝ տեսական և գործնական։ Տեսական փուլի ընթացքում եռակցման արտադրության մասնագետի կողմից ներկայացվում են արտադրության տվյալ ոլորտի պահանջները, դրանց կատարման առանձնահատկությունները և անցկացվում է աշխատանքի անվտանգության հրահանգավորում:
Գործնական փուլի ընթացքում եռակցողները կատարում են ստուգողական փորձանմուշների եռակցում, որից հետո եռակցված փորձանմուշները ենթարկվում են ստուգման վիզուալ և ռենտգենոգրաֆիկ մեթոդներով «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի դաշտային փորձարարական լաբորատորիայի կողմից։
Ընթացիկ տարվա համար հաստատված ժամանակացույցի համաձայն՝ ատեստավորումն արդեն անցկացվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Կոտայքի, Արագածոտնի, Լոռու, Մարտունու ԳԳ մասնաճյուղերում, ինչպես նաև «Տրասգազ» ՍՊԸ-ում։ Ընդհանուր առմամբ ատեստավորվել են 50 եռակցողներ։
Օգոստոսի 14-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Արմավիրի գազմաշ» ՍՊԸ-ում կազմակերպվել էր հերթական ատեստավորումը։ Ստուգողական եռակցման աշխատանքների և եռակցված փորձանմուշների ստուգման արդյունքներով «Արմավիրի գազմաշ» ընկերության երեք եռակցողների եռակցման արտադրությունում աշխատելու թույլտվությունները երկարաձգվել են մեկ տարով, իսկ երկու երակցողների շնորհվել են թույլտվություններ մեկ տարի ժամանակահատվածի համար։
Մինչև տարեվերջ «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի կողմից անցկացվելու է ատեստավորում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ մնացած բոլոր ԳԳ մասնաճյուղերում։
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Մեծացված լուսանկար (JPG, 328 ԿԲ)