«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Ա.Հակոբյանի շնորհավորական ուղերձը մասնագիտական տոնի առթիվ


Հարգելի գործընկերներ,

Նորից մոտենում է սեպտեմբերի առաջին կիրակին, երբ ավանդույթի համաձայն նշում ենք մեր մասնագիտական տոնը՝ գազի համակարգի աշխատողների օրը, տոն, որը միավորում է ավելի քան յոթ հազար մարդու «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների խմբում։

Մեր մեծ կոլեկտիվը՝ պրոֆեսիոնալների, պատասխանատու և բարեխիղճ մարդկանց թիմ է, որոնց ամենօրյա աշխատանքը թույլ է տալիս ապահովել սպառողների հուսալի և անխափան գազամատակարարումը, էապես նպաստել Հայաստանի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը։ Այսօր «Գազպրոմ Արմենիա»-ն հանգուցային դերակատարում ունի հանրապետության և՛ էներգետիկ ոլորտում, և՛ տնտեսության մեջ ընդհանրապես` լինելով Հայաստանի խոշոր հարկատուներից և գործատուներից մեկը։

Շարունակում ենք վստահորեն առաջ ընթանալ և իրականացնել մեր լայնածավալ նախագծերը ՀՀ գազաֆիկացման և գազամատակարարման գլխավոր հատակագծի, ներդրումային ծրագրերի շրջանակներում, որոնց արդյունքները ամուր հիմք են ստեղծում գազաէներգետիկ և մի շարք այլ կապակցված ոլորտների հետագա կայուն զարգացման համար։

Երևանում, հանրապետության այլ քաղաքներում ու բնակավայրերում նոր բազմաբանակարան շենքերի կառուցման ակտիվ գործընթացը նշանակում է, որ առաջիկա տարիներին գազաբաշխման ցանցին կմիացվեն նոր գազասպառման համակարգեր, կավելանա բաժանորդների թիվը, հետևաբար՝ կավելանան աշխատանքի ծավալները մեր գործունեության բոլոր ուղղություններով։ Վստահ եմ, որ բոլոր այդ հարցերը լիարժեքորեն կլուծենք, մեր արտադրական ծրագրերը կիրագործենք ամբողջական ծավալով և նախանշված ժամկետներում։

Ցանկանում եմ նշել, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը նպատակաուղղված և հետևողականորեն շարժվում է արտադրական և աշխատանքային գործընթացների թվայնացման, ժամանակակից տեխնոլոգիաների ու նորարարական լուծումների ներդրման ճանապարհով, ինչը թույլ կտա զգալիորեն բարձրացնել մեր գործունեության արդյունավետությունը, միանգամայն նոր մակարդակի հասցնել աշխատանքի որակը։ Տեխնոլոգիական զարգացումը «Գազպրոմ Արմենիա»-ի առաջնահերթ նպատակներից մեկն է այսօր։

Հարգելի գործընկերներ,

Ընդհանուր առմամբ ունենք աշխատանքի լավ տեմպ, որը անհրաժեշտ է ոչ միայն պահպանել, այլ նաև հնարավորինս ավելացնել։

Շնորհավորում եմ բոլորիս գազի համակարգի աշխատողների օրվա առթիվ, մաղթում եմ նորանոր հաջողություններ և նվաճումներ մեր պատասխանատու, բարդ և շատ կարևոր աշխատանքում։

Սրտանց շնորհավորում եմ մեր վետերաններին` մարդկանց, որոնց աշխատանքային կենսագրությունը և մեծ փորձը օրինակելի են երիտասարդ մասնագետների համար։ Մենք միշտ ըստ արժանվույն կգնահատենք ձեր աշխատանքը և նշանակալի ավանդը մեր ընկերության կայացման ու զարգացման գործում։

Իսկ մեր երիտասարդներին մաղթում եմ միշտ ձգտել մասնագիտական ունակությունների և գիտելիքների կատարելագործմանը, ինչը աշխատանքում մեծ հաջողությունների հասնելու գրավականն է։ 

Շնորհավոր։

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am