ԳԳ մասնաճյուղերի արտադրա-տնտեսական գործունեության ընթացիկ արդյունքները դրական են
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Ա․ Հակոբյանի մոտ հրավիրված հերթական աշխատանքային խորհրդակցությանը քննարկվեցին գազամատակարարման և գազաֆիկացման մասնաճյուղերի (ԳԳՄ) օգոստոս ամսվա արտադրա-տնտեսական գործունեության արդյունքները։
Ներկայացվեցին գազաբաշխման ցանցի շահագործմանը և սպասարկմանը, հաշվետու ժամանակահատվածում սպառողներին մատակարարված բնական գազի դիմաց վճարումների հավաքագրմանը, գազաֆիկացման աշխատանքներին և գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկմանն առնչվող ամփոփիչ ցուցանիշները։
Ա․ Հակոբյանը նշեց, որ ԳԳ մասնաճյուղերի անցած ամսվա արտադրա-տնտեսական գործունեության արդյունքներն ընդհանուր առմամբ դրական են։
Հաշվետու ժամանակահատվածում սպառողներին մատակարարված բնական գազի դիմաց վճարումների հավաքագրման մակարդակը շարունակում է մնալ բարձր։ Դրական ցուցանիշներ են արձանագրված նաև գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման համար վճարումների մասով։
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ԳԳ մասնաճյուղերի գործունեությանը վերաբերող մի շարք այլ հարցեր, տրվեցին համապատասխան հանձնարարականներ։
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Մեծացված լուսանկար (JPG, 391 ԿԲ)