Լոռու ԳԳ մասնաճյուղի 43 աշխատողներ արժանացել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Ա․ Հակոբյանի շնորհակալագրերի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Լոռու ԳԳ մասնաճյուղի աշխատողները, ովքեր մասնակցել են այս տարվա մայիսին աղետից տուժած Լոռու մարզի բնակավայրերում գազաբաշխման ցանցի վերականգնման աշխատանքներին, պարգևատրվել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Ա․ Հակոբյանի շնորհակալագրերով։

Հանդիսավոր միջոցառմանը Ա․Հակոբյանը նշել է, որ Լոռու ԳԳՄ-ի անձնակազմի աշխատանքն արժանի է ամենաբարձր գնահատականի։

«Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել ձեր անձնուրաց աշխատանքի համար։ Դա, իսկապես, կարելի է սխրանք անվանել։ Մեր աշխատանքի գլխավոր սկզբունքը՝ հուսալի և անխափան գազամատակարարման ապահովումն է, և այդ դժվարին օրերին Լոռու ԳԳՄ-ի աշխատողներն ապացուցեցին հավատարմությունն այդ սկզբունքին, սեղմ ժամկետներում վերականգնելով գազամատակարարումը աղետից տուժած բնակավայրերում», — ընդգծել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը։

Ա․ Հակոբյանը նաև նշել է, որ «Լոռու ԳԳՄ-ի անձնակազմն իր աշխատանքով ապացուցեց այն, որ Ընկերության ամենակարևոր ռեսուրսը մեր մարդիկ են»։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Ա․ Հակոբյանի շնորհակալագրերի արժանացել են Լոռու ԳԳՄ-ի 43 աշխատողներ, ևս մեկ աշխատող պարգևատրվել է «Գազպրոմ» ՀԲԸ Վարչության նախագահ Ա.Միլլերի շնորհակալագրով՝ գազի արդյունաբերության զարգացման գործում անձնական մեծ ավանդի, երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am