ՏՏ ոլորտում ՀՀ լավագույն 6 աշակերտներից 5-ը Ուսումնա-սպորտային համալիրից են

«Սինոփսիս Արմենիա» ընկերության հիմնադրման 20-ամյակի առթիվ 20-րդ անգամ անցկացվել է «Ճանաչել լավագույններին, խանդավառել հաջորդներին» կարգախոսով հոբելյանական մրցանակաբաշխությունը, որի ընթացքում ՏՏ ոլորտի լավագույն 37 ուսանողներին և աշակերտներին պարգևներ է հանձնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմից հնչել են ՏՏ ոլորտում 2024 թվականի կրթական պարգևների արժանացած 6 լավագույն աշակերտների անունները, որոնցից 5-ը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրի» սաներն էին։

«Լավագույն աշակերտ» անվանակարգում 2-րդ կարգի մրցանակի է արժանացել Սամվել Դանիելյանը, «Լավագույն աշակերտ» անվանակարգում 1-ին կարգի մրցանակների են արժանացել Մարկ Հակոբյանը, Վահե Թադևոսյանը և Լիանա Դարբինյանը։

2024 թվականի ՏՏ ոլորտում «Գլխավոր մրցանակ աշակերտների համար» անվանակարգում Գրան Պրին շնորհվել է Ուսումնա-սպորտային համալիրի 2023–2024 ուստարվա շրջանավարտ Լինա Մեջլումյանին։

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am