Գառնիկ Մսրյանը ելույթ է ունեցել «Ֆակել» կորպորատիվ փառատոնում

Ղրղզստանի օպերայի և բալետի ազգաին թատրոնում տեղի է ունեցել «Գազպրոմ» ՀԲԸ դուստր ընկերությունների ստեղծագործական համույթների և կատարողների «Ֆակել» 10-րդ կորպորատիվ փառատոնի Զոնալ փուլի բացման արարողությունը։

Փառատոնին մասնակցելու համար Բիշքեկ են ժամանել պատվիրակություններ և ստեղծագործական խմբեր «Գազպրոմ» ՀԲԸ 22 դուստր ընկերություններից։

«Գազպրոմ Արմենիա»-ն ներկայացնում է պատանի կատարող Գառնիկ Մսրյանը, որը մրցութային երկրորդ օրը «Ֆակել» փառատոնի բեմում հանդես է եկել «Հայաստան» երգով։

Գառնիկը ելույթ է ունենում միջին տարիքային խմբում (11–16 տարեկաններ) «Էստրադային վոկալ» անվանակարգում։



«Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայացուցչի վառ, տպավորիչ և էմոցիաներով լի ելույթը արժանացել է հանդիսատեսի բուռն ծափահարություններին։
«Ֆակել» 10-րդ կորպորատիվ փառատոնի եզրափակիչ փուլն անցկացվելու է 2025 թվականի մայիսին։ Եզրափակչին մասնակցելու են Սամարայի և Բիշքեկի զոնալ փուլերի լավագույն կատարողները։


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am