Գառնիկ Մսրյանը դարձել է «Ֆակել» 10-րդ կորպորատիվ փառատոնի զոնալ փուլի հաղթող

Բիշքեկում տեղի է ունեցել «Գազպրոմ» ՀԲԸ դուստր ընկերությունների ստեղծագործական համույթների և կատարողների «Ֆակել» 10-րդ կորպորատիվ փառատոնի զոնալ փուլի հաղթողների պարգևատրման արարողությունը։

Գառնիկ Մսրյանը, ով փառատոնում ներկայացնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, ընդգրկվել է հաղթողների թվում՝ զբաղեցնելով 1-ին տեղը «Էստրադային վոկալ (մենակատարում)» անվանակարգում։ Պատանի երգիչը «Ֆակել»-ի բեմում ներկայացրել է «Հայաստան աշխարհ» երգը։ Գառնիկն արաժանացել է նաև փառատոնի ժյուրիի հատուկ մրցանակի։

Պարգևատրման արարողության ներկա էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Ա․Հակոբյանը։

«Ֆակել» փառատոնի զոնալ փուլին մասնակցելու համար Բիշքեկ են ժամանել «Գազպրոմ» ՀԲԸ 22 դուստր ընկերություններից ավելի քան 800 կատարողներ և արտիստներ։

«Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայացուցիչը Բիշքեկում և Սամարայում անցկացված զոնալ փուլերի մնացած հաղթողների հետ մասնակցելու է «Գազպրոմ» ՀԲԸ «Ֆակել» 10-րդ կորպորատիվ փառատոնի եզրափակչին, որը տեղի է ունենալու 2025թ․ մայիսին։

Ամփոփվել են նաև «Պատանի նկարիչ» ավանդական մրցույթի արդյունքները։ Մրցույթն այս տարի նվիրված էր «Ֆակել»-ի 20-ամյակին։ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը ներկայացնող Արփի Աղաբեկյանը դարձել է մրցույթի դափնեկիրներից։

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am