Ուշադրության կենտրոնում են ջեռուցման սեզոնին ընդառաջ իրականացվող համալիր միջոցառումները

Սևանի և Կոտայքի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերում (ԳԳՄ) արտագնա խորհրդակցությունների ընթացքում քննարկվեցին ԳԳ մասնաճյուղերի ընթացիկ գործունեությանն առնչվող առավել հրատապ հարցերն ու խնդիրները, առաջիկա ջեռուցման սեզոնին ընդառաջ իրականացվող համալիր միջոցառումների և աշխատանքների ընթացքը։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Ա.Հակոբյանին ներկայացվեցին մասնաճյուղերի արտադրա-տնտեսական գործունեության հիմնական ցուցանիշները, 2024–2025թթ. աշուն-ձմեռ ժամանակաշրջանում գազաբաշխման համակարգի օբյեկտների՝ գազամատակարարման անհրաժեշտ ռեժիմների ապահովմանը պատրաստ լինելու մասին տեղեկատվությունը:

Ա. Հակոբյանը նշեց, որ նշված շրջանում տեխնիկական հիմնական աշխատանքներին զուգահեռ անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել նաև անվտանգ գազամատակարարման ապահովման խնդիրը։

«Անվտանգ գազամատակարարումը՝ մեր առաջնահերթությունն է: „Գազպրոմ Արմենիա“ ՓԲԸ մասնաճյուղերը „Էյ-Ի-Ջի-Սերվիս“ ՍՊԸ-ի հետ համատեղ ակտիվորեն աշխատում են ծրագրի շրջանակներում, որը մենք պայմանականորեն անվանում ենք „աշուն-ձմեռ“։ Այդ աշխատանքի գլխավոր արդյունքը պետք է լինի բաժանորդների կողմից անվտանգության պահանջների խախտումներով պայմանավորված պատահարների էական նվազեցումը։ Կրկին ընդգծեմ, որ անվտանգ գազամատակարարման ապահովման կարևորագույն բաղադրիչներից են գազասպառման համակարգերում, կենցաղում բնական գազից անվտանգ օգտվելու պահանջների խախտումների կանխարգելմանն ուղղված միջոցառումները, այս ուղղությամբ բաժանորդների հետ հետևողական աշխատանքը», — նշեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը:

Այս համատեքստում Ա. Հակոբյանը հայտնեց, որ 2025 թվականը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում կհայտարարվի անվտանգ գազամատակարարման տարի։

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am