Հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը զբաղեցնում է 4-րդ տեղը խոշոր հարկ վճարողների ցանկում

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով` 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է 4-րդ տեղը պետական բյուջե վճարած հարկերի ընդհանուր գումարով:

Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել 36 333 355 հազ. դրամ:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դուստր ընկերությունը՝ «Տրանսգազ» ՍՊԸ-ն, ցանկի 53-րդ տեղում է: Հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում «Տրանսգազ» ՍՊԸ-ի կողմից վճարվել է 4 264 522 հազ դրամ:

Գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում իրականացնող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը զբաղեցնում է 227-րդ տեղը՝ 1 037 380 հազ. դրամ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am