«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Ա.Հակոբյանը հանդիպեց «Գազպրոմ» ՀԲԸ «Ֆակել» 10-րդ կորպորատիվ փառատոնի զոնալ փուլի դափնեկիրներ Գառնիկ Մսրյանի և Արփի Աղաբեկյանի, ինչպես նաև պատվիրակության անդամների հետ։
Ա․Հակոբյանը շնորհավորեց Գառնիկին և Արփիին՝ նշելով, որ նրանց տաղանդի շնորհիվ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը կարողացավ դուրս գալ «Ֆակել» 10-րդ կորպորատիվ փառատոնի եզրափակիչ։
«Սա, իսկապես, մեծ հաջողություն է և նշանակալի իրադարձություն բոլորիս համար։ Դուք ըստ արժանվույն ներկայացրեցիք մեր ընկերությունը „Ֆակել“ փառատոնում և կարողացաք հասնել ստեղծագործական մեծ հաջողությունների, արժանանալով ժյուրիի ամենաբարձր գնահատականին և հանդիսատեսի համակրանքին։ Զոնալ փուլում հաղթանակը և եզրափակիչ դուրս գալը բավականին բարձր նշաձող է և՛ ձեզ, և՛ „Գազպրոմ Արմենիա“ ընկերության համար։ Ուզում եմ մաղթել մեզ բոլորիս նոր հաջողություններ փառատոնի եզրափակիչ փուլում», — նշեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը։
Ա․Հակոբյանը նաև շնորհակալություն հայտնեց պատվիրակության անդամներին գերազանց նախապատրաստական աշխատանքի և «Գազպրոմ Արմենիա»-ի ներկայացուցչի ելույթը բարձր մակարդակով կազմակերպելու համար։
Հանդիպման ավարտին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը արժեքավոր նվերներ հանձնեց Գառնիկ Մսրյանին և Արփի Աղաբեկյանին։
Բիշքեկում անցկացված «Ֆակել» փառատոնի զոնալ փուլին մասնակցել են «Գազպրոմ» ՀԲԸ 22 դուստր ընկերություններից ավելի քան 800 կատարողներ և արտիստներ։ Գառնիկ Մսրյանը ընդգրկվել է հաղթողների թվում՝ զբաղեցնելով 1-ին տեղը «Էստրադային վոկալ (մենակատարում)» անվանակարգում։ Պատանի երգիչը «Ֆակել»-ի բեմում ներկայացրել է «Հայաստան աշխարհ» երգը (երաժշտության հեղինակ՝ Ա․Ավագյան, տեքստի հեղինակ՝ Ս․Ստամբոլցյան)։ Գառնիկն արաժանացել է նաև փառատոնի ժյուրիի հատուկ մրցանակի։
«Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայացուցիչը Բիշքեկում և Սամարայում անցկացված զոնալ փուլերի մնացած հաղթողների հետ մասնակցելու է «Գազպրոմ» ՀԲԸ «Ֆակել» 10-րդ կորպորատիվ փառատոնի եզրափակչին, որը տեղի է ունենալու 2025թ․ մայիսին։
«Ֆակել»-ի շրջանակում նաև անցկացվել էր «Պատանի նկարիչ» ավանդական մրցույթը՝ նվիրված փառատոնի 20-ամյակին։ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը ներկայացնող Արփի Աղաբեկյանը դարձել է մրցույթի դափնեկիրներից։
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Մեծացված լուսանկար (JPG, 409 ԿԲ)