Նորություններ

Նոյեմբեր 2024 թվական

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը արտագնա խորհրդակցություն անցկացրեց Շիրակի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղում։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Ա․Հակոբյանի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցությանը քննարկվել են գազամատակարարման և գազաֆիկացման մասնաճյուղերի (ԳԳՄ) հոկտեմբեր ամսվա արտադրա-տնտեսական գործունեության արդյունքները։

Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը Վրաստանի տարածքում վթարավերականգնողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված

Հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին:

Տեղի է ունեցել ֆուտզալի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գավաթի հերթական ներկորպորատիվ մրցաշարը, որին մասնակցել են Ընկերության աշխատակազմի, «Տրանսգազ» ՍՊԸ-ի, Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի (ԳԳՄ) թիմերը, մնացած ԳԳՄ-ների հավաքականը։

Սեմինարի բանախոսներն էին միջազգայնագետ, էներգետիկ ոլորտի փորձագետ Արմեն Մանվելյանը և էներգետիկ փորձագետ Արթուր Ավետիսյանը, ովքեր խոսեցին էներգետիկ անվտանգության տարածաշրջանային մարտահրավերների, Հայաստանում և տարածաշրջանում էներգետիկ գործընթացների մասին։

Ա. Հակոբյանը շնորհավորել է մրցանակակիրներին և նշել, որ կրթական այս մրցանակը շատ կարևոր և նշանակալի իրադարձություն է նրանց կյանքում: