Տեղի է ունեցել ֆուտզալի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գավաթի հերթական ներկորպորատիվ մրցաշարը

Տեղի է ունեցել ֆուտզալի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գավաթի հերթական ներկորպորատիվ մրցաշարը, որին մասնակցել են Ընկերության աշխատակազմի, «Տրանսգազ» ՍՊԸ-ի, Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի (ԳԳՄ) թիմերը, մնացած ԳԳՄ-ների հավաքականը։ Առաջին անգամ մրցաշարին մասնակցել է նաև Ուսումնա-սպորտային համալիրի (ՈւՍՀ) թիմը։

Խաղերն անցկացվել են ՈւՍՀ մարզադահլիճում։

Վիճակահանության արդյունքում թիմերը բաժանվեցին երկու խմբի․

«Ա» խումբ՝ «Գազպրոմ Արմենիա», «ՈւՍՀ»,

«Բ» խումբ՝ «Տրանսգազ», «Երևանի ԳԳՄ» և ԳԳՄ-ների հավաքական։

Խմբային փուլի արդյունքներով եզրափակիչ են դուրս եկել ՈւՍՀ-ի թիմը և ԳԳՄ-ների հավաքականը, իսկ երրորդ տեղի համար խաղում հանդիպել են «Տրանսգազ»-ի և «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակազմի թիմերը։

Եզրափակիչ հանդիպման հաղթող են դարձել ՈւՍՀ-ի ֆուտբոլիստները՝ նվաճելով մրցաշարի գավաթը։

Երրորդ տեղը զբաղեցրել է «Տրանսգազ»-ի թիմը։

Մրցաշարի լավագույն դարպասապահ է դարձել Սարգիս Ներսիսյանը (ԳԳՄ-ների հավաքական), լավագույն խաղացող է ճանաչվել Նարեկ Ղուկասյանը (ՈւՍՀ)։ 
Ֆուտզալի մրցաշարի լավագույն պահերը լուսանկարներով․









Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am