Քննարկվել են ԳԳ մասնաճյուղերի արտադրա-տնտեսական գործունեությանն առնչվող հարցեր
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Ա․Հակոբյանի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցությանը քննարկվել են գազամատակարարման և գազաֆիկացման մասնաճյուղերի (ԳԳՄ) հոկտեմբեր ամսվա արտադրա-տնտեսական գործունեության արդյունքները։
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են հաշվետու ժամանակահատվածում սպառողներին մատակարարված բնական գազի դիմաց վճարումների հավաքագրման ցուցանիշները, գազաֆիկացման աշխատանքներին և գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկմանն առնչվող տեղեկատվությունը։ Քննարկվել են գազաբաշխման ցանցի շահագործման և սպասարկման աշխատանքների հետ կապված հարցեր։
Ա․ Հակոբյանը նշել է, որ ԳԳ մասնաճյուղերի անցած ամսվա արտադրա-տնտեսական գործունեության արդյունքներն ընդհանուր առմամբ դրական են։
Հաշվետու ժամանակահատվածում սպառողներին մատակարարված բնական գազի դիմաց վճարումների հավաքագրման մակարդակը շարունակում է մնալ բարձր։ Դրական են նաև գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման համար վճարումների մասով ցուցանիշները։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենն ընդգծել է, որ անհրաժեշտ է շարունակել աշխատանքը նույն տեմպով՝ դրական դինամիկան պահպանելու նպատակով։
Ա․ Հակոբյանը համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներին հանձնարարել է ԳԳՄ-ների հետ համատեղ մշտական ուշադրության կենտրոնում պահել գազաբաշխման համակարգի օբյեկտների շահագործման հետ կապված հարցերը՝ հաշվի առնելով ջեռուցման ժամակահատվածում աշխատանքի առանձնահատկությունները։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ԳԳ մասնաճյուղերի գործունեությանը վերաբերող մի շարք այլ հարցեր, տրվել համապատասխան հանձնարարականներ։
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Մեծացված լուսանկար (JPG, 523 ԿԲ)