Ա․Հակոբյան. «Կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր աշխատող բարեխղճորեն և պատասխանատվությամբ մոտենա իր գործին»

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը արտագնա խորհրդակցություն անցկացրեց Շիրակի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղում։ Ներկա էին Գլխավոր տնօրենի տեղակալները, կառուցվածքային մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ, «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի և «էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի տնօրենները։

Ներկայացվեցին մասնաճյուղի արտադրական գործունեությանը վերաբերող հիմնական ցուցանիշները, քննարկվեցին մասնաճյուղի աշխատանքի հետ կապված հրատապ հարցեր։

Շիրակի ԳԳՄ-ի կողմից ներկայում սպասարկվում են շուրջ 1 725 կմ ընդհանուր երկարությամբ ստորգետնյա և վերգետնյա գազատարներ, 424 միավոր գազի կարգավորիչ կետեր։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կապիտալ նորոգման պլանի շրջանակում 2021–23թթ․ ընթացքում ԳԳՄ-ի կողմից իրականացվել է շուրջ 21 կմ ընդհանուր երկարությամբ վթարային գազատարների վերատեղադրում, փոխարինվել են թվով 36 հատ պահարանային գազի կարգավորիչ կետեր (ՊԳԿԿ), որոնց շահագործման ժամկետը գերազանցում էր 20 տարին։

Բնակիչ-բաժանորդների թիվը գերազանցում է 59 300-ը։ Խորհրդակցության ընթացքում նշվեց, որ սպառողներին մատակարարված բնական գազի դիմաց վճարումների հավաքագրման մասով Շիրակի ԳԳՄ-ն ապահովում է բարձ ցուցանիշ։

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը դրական գնահատեց Շիրակի մասնաճյուղի գործունեությունը և նշեց, որ անհրաժեշտ է պահել աշխատանքի այս տեմպը՝ ավելի բարձ ցուցանիշների հասնելու համար։

«Կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր աշխատող բարեխղճորեն և պատասխանատվությամբ մոտենա իր գործին, լինի իր տեղում, իր աշխատանքով նպաստի մեր ընդհանուր աշխատանքի արդյունավետության բարձրացմանը», — նշեց Ա․Հակոբյանը։
Խորհրդակցությունից հետո «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը շրջայց կատարեց Շիրակի ԳԳՄ-ի տարածքում։




Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am