Նորություններ
Դեկտեմբեր 2024 թվական
ՀԾԿՀ-ը համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա» ընկերության 2025–2029թթ․ ներդրումային ծրագրին
Ներդրումային ծրագրի հիմնական ուղղություններն են՝ գազափոխադրման համակարգի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի ընդլայնումը, գազափոխադրման համակարգի վերականգնումն ու վերակառուցումը, նոր բաժանորդների միացումները, ինչպես նաև գազաբաշխման համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներ:
Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը Վրաստանի տարածքում վթարավերականգնողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված
Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների ծավալների հաշվին:
ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի գործունեության իրականացման պայմանների մասին համաձայնագիր
Նիստի շրջանակում ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի գործունեության իրականացման պայմանների մասին համաձայնագիր։
Ա․Հակոբյան․ Առաջնահերթ խնդիրը մնում է գազաբաշխման համակարգի աշխատանքի հուսալիության և անվտանգության բարձր մակարդակի ապահովումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը արտագնա խորհրդակցություն անցկացրեց Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղում (ԳԳՄ):
Ա․Հակոբյանը նշեց, որ սա ամփոփիչ խորհրդակցություն է, նման ձևաչափով աշխատանքային քննարկումներ են անցկացվել գազաֆիկացման և գազամատակարարման բոլոր մասնաճյուղերում։
Հանրային ու մասնավոր ոլորտի երկխոսության արդյունքում Երևան համայնքի գազամատակարարման ցանցը այլևս ապահովված է նոր հզորություններով
Թունավորման դեպքերի մեծամասնությունը լոգարանում տեղադրված ջրատաքացուցիչներից է լինում, կխնդրեի՝ դուրս բերել. «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ տնօրեն
Ջեռուցման սեզոնը երկու ամիս է, ինչ սկսվել է, սակայն արդեն 10 և ավել թունավորման դեպքեր ունենք: Այս մասին
«Արցախի ձայներ» համույթն այցելել է «Կարին»-ում բնակվող Արցախից տեղահանված հայրենակիցներին
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը շարունակում է աջակցություն ցուցաբերել Արցախից տեղահանված հայրենակիցներին՝ ապահովելով շուրջ 40 ընտանիքի կեցությունը Ընկերության հաշվեկշռում գտնվող «Կարին» հանգստյան տանը։
«Գազպրոմ Արմենիա»-ի թիմը ընկերական խաղում հաղթել է Marriott հյուրանոցային ցանցի հավաքականին
Ընկերական խաղն ավարտվել է «Գազպրոմ Արմենիա»-ի թիմի հաղթանակով՝ 8։3 հաշվով։