«Արցախի ձայներ» համույթն այցելել է «Կարին»-ում բնակվող Արցախից տեղահանված հայրենակիցներին
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը շարունակում է աջակցություն ցուցաբերել Արցախից տեղահանված հայրենակիցներին՝ ապահովելով շուրջ 40 ընտանիքի կեցությունը Ընկերության հաշվեկշռում գտնվող «Կարին» հանգստյան տանը։
«Կարին»-ի բնակիչներին այցելել էին «Արցախի ձայներ» համույթի երգիչները, որոնք հանդես էին եկել երաժշտական ներկայացմամբ՝ տեղահանված հայրենակիցների առօրյան լցնելով երգերով, պարերով և լավ տրամադրությամբ։
Մեծացված լուսանկար (JPG, 533 ԿԲ)