Հանրային ու մասնավոր ոլորտի երկխոսության արդյունքում Երևան համայնքի գազամատակարարման ցանցը այլևս ապահովված է նոր հզորություններով

«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի, համայնքային ու պետական մարմինների համագործակցության արդյունքում և Ասոցիացիայի խորհրդի անդամներ «Արտքոմփանի»-ի ու «Արկադա Քոնսթրաքշն»-ի առաջնային ներդրումների շնորհիվ՝ հնարավոր եղավ մեկնարկել ու լուծել կառուցապատողների համար կարևորագույն խնդիրներից մեկը, և այսօր արդեն, որպես արդյունք, Երևան քաղաքը ապահովված է գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով:


«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը ցուցաբերեց գործընկերային մոտեցում և «Կառուցապատողների հայկական ասոցիացիա»-ի, «Գազպրոմ Արմենիա»-ի, համայնքի, պետության, ասոցիացիայի անդամ երկու խոշոր կառուցապատողների համագործակցության արդյունքում նախագիծը հնարավոր եղավ իրականացնել», — մասնավորապես նշեց «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Գուրգեն Գրիգորյանը Ասոցիացիայի տարեկան ժողովի ընթացքում։

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am