ՀԾԿՀ-ը համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա» ընկերության 2025–2029թթ․ ներդրումային ծրագրին

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 25-ի նիստում համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2025–2029 թվականների ներդրումային ծրագրին, որի ընդհանուր արժեքը կազմում է 143 045,67 մլն դրամ (առանց ԱԱՀ):

Ներդրումային ծրագրի հիմնական ուղղություններն են՝ գազափոխադրման համակարգի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի ընդլայնումը, գազափոխադրման համակարգի վերականգնումն ու վերակառուցումը, նոր բաժանորդների միացումները, ինչպես նաև գազաբաշխման համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am


Դեկտեմբեր ամսվա նորությունները