Ա․ Հակոբյանը բարձր գնահատեց անցած տարվա արտադրա-տնտեսական գործունեության նախնական արդյունքները

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանն անցկացրեց ընդլայնված խորհրդակցություն Գլխավոր տնօրենի տեղակալների, կառուցվածքային մի շարք ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև գազամատակարարման և գազաֆիկացման մասնաճյուղերի (ԳԳՄ), «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի, «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ի տնօրենների մասնակցությամբ։

Քննարկվեցին ԳԳՄ-ների անցած տարվա արտադրա-տնտեսական գործունեության նախնական արդյունքները, Ընկերության 2025թ․ արտադրական ծրագրերով նախատեսված աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցեր։

Խորհրդակցության ընթացքում ներկայացվեցին սպառողներին մատակարարված բնական գազի դիմաց վճարումների հավաքագրման ցուցանիշները, գազաֆիկացման աշխատանքների, գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման վերաբերյալ տեղեկատվությունը։ Առանձին անդրադարձ կատարվեց գազաբաշխման համակարգի օբյեկտների շահագործման և սպասարկման աշխատանքներին։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենն ընդգծեց, որ արտադրա-տնտեսական գործունեության արդյունքները դրական են։

«Բարձր ցուցանիշները մեր թիմային աշխատանքի, ընդհանուր ջանքերի արդյունքն են։ Մասնավորապես, սպառողներին մատակարարված բնական գազի, տեխնիկական սպասարկման դիմաց վճարումների հավաքագրման մակարդակը շարունակում է մնալ բարձր։ Ունենք նաև լավ ցուցանիշներ շահագործման ծախսերի կատարողականի մասով։ Բարձր նշաձող ենք սահմանել մեզ համար, որը պետք է ոչ միայն պահենք, այլև ավելացնենք աշխատանքի այս տեմպը», — նշեց Ա․ Հակոբյանը։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը նաև ընդգծեց, որ այս ցուցանիշները լավ հիմք են ստեղծում Ընկերության հետագա կայուն զարգացման առումով։

Խորհրդակցությանը քննարկվեցին ԳԳ մասնաճյուղերի գործունեության հետ կապված այլ հարցեր, տրվեցին համապատասխան հանձնարարականներ:



Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am


Դեկտեմբեր ամսվա նորությունները