2024 թվականի արդյունքներով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է չորրորդ տեղը խոշոր հարկ վճարողների ցանկում
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված 2024 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների տվյալներով` 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է չորրորդ տեղը պետական բյուջե վճարած հարկերի ընդհանուր գումարով:
Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել է 46 860 354 հազ. դրամ:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դուստր ընկերությունը՝ «Տրանսգազ» ՍՊԸ-ն, ցանկի 52-րդ տեղում է: 2024 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում «Տրանսգազ» ՍՊԸ-ի կողմից վճարվել է 5 596 787 հազ․ դրամ:
Գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում իրականացնող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը զբաղեցնում է 232-րդ տեղը՝ 1 376 990 հազ. դրամ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն