Հանրապետության գազաբաշխման համակարգին միացված է ավելի քան 770 հազար բաժանորդ
2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ ըստ օպերատիվ տվյալների, բնակիչ-բաժանորդների ընդհանուր թիվը կազմել է 774 545, որից 424 114-ը բազմաբնակարան շենքերում, 350 431-ը՝ առանձնատներում:
Անցած տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին հանրապետության գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 11 193-ով:
Ներկայումս Հայաստանում բնական գազ են օգտագործում 650 համայնք, որից 602-ը գյուղական, 48-ը՝ քաղաքային:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն