«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ժամանակակից համակարգչային տեխնիկա է փոխանցել «Ռոսիա» ՀԿ-ի տարածաշրջանային գրասենյակներին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իր սոցիալական քաղաքականության շրջանակներում շարունակում է աջակցություն ցուցաբերել բարեգործական, կրթական և հումանիտար նախաձեռնություններին։

Ընկերության կողմից իրականացված հերթական ակցիայով օժանդակություն ցուցաբերեց «Ռոսիա» հասարակական կազմակերպությանը՝ փոխանցելով համակարգիչներ, բազմաֆունկցիոնալ տպիչ սարքեր և պրոյեկտորներ։

Ինչպես նշել է «Ռոսիա» հասարակական կազմակերպության նախագահ Ելենա Հակոբյանը, «Գազպրոմ Արմենիա» ընկերության աջակցության շնորհիվ ռուսաստանցի հայրենակիցների հարցերով զբաղվող ՀԿ-ի տարածաշրջանային գրասենյակները կհամալրվեն ժամանակակից համակարգչային տեխնիկայով։

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում հումանիտար նախաձեռնությունները և տարիներ շարունակ աջակցություն է ցուցաբերում Հայաստանում ապրող ռուսաստանցի հայրենակիցներին։ Այսօր մեզ փոխանցել են համակարգիչներ, տպիչ սարքեր և պրոյեկտորներ: Այս տեխնիկան շատ անհրաժեշտ է մեր տարածաշրջանային գրասենյակներին և մեծապես կօգնի մեր աշխատանքները կազմակերպելուն», — ընդգծել է «Ռոսիա» հասարակական կազմակերպության նախագահը։

«Ռոսիա» հասարակական կազմակերպությունն իրականացնում է կրթական, մշակութային և հումանիտար նախաձեռնություններ, աշխատում է երիտասարդության և երեխաների, պատերազմի և աշխատանքի վետերանների հետ։ «Ռոսիա» ՀԿ-ի մասնաճյուղերը գործում են Հայաստանի տարբեր շրջաններում, այդ թվում Գյումրիում, Վանաձորում, Ստեփանավանում, Ալավերդիում, Արմավիրում, Էջմիածնում, Եղեգնաձորում, Նոյեմբերյանում, Իջևանում, Գավառում, Դիլիջանում, Սևանում, Աբովյանում և Չարենցավանում։ 1997 թվականից կազմակերպությանը կից գործում է ռուսերեն ուսուցմամբ «Սլավյանսկայա» միջնակարգ դպրոցը։

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am