«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ մի շարք ԳԳՄ-ների տնօրենների աշխատանքը արժանացել է բարձր գնահատականի
2024թ․ ընթացքում արտադրա-տնտեսական գործունեության արձանագրած արդյունքներով՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ մի շարք գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի տնօրենների աշխատանքը Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Ա.Հակոբյանի կողմից արժանացել է բարձր գնահատականի և համապատասխան խրախուսանքի:
Ա.Հակոբյանը Լոռու ԳԳ մասնաճյուղի տնօրեն Արթուր Նալբանդյանին պարգևատրել է շնորհակալագրով՝ գազի տնտեսությունում ունեցած ավանդի և բարեխիղճ աշխատանքի համար, շնորհակալություն հայտնելով 2024թ․ մայիսին Լոռու մարզում տեղի ունեցած աղետի հետևանքով գազի տնտեսությունում առաջացած խնդիրների վերացմանը և գազաբաշխման ցանցի արագ վերականգնմանն ուղղված աշխատանքների կազմակերպման համար:
Անցած տարվա ընթացքում կատարած արդյունավետ աշխատանքի և արձանագրած բարձր ցուցանիշների համար դրամական խրախուսանքի են արժանացել Գավառի ԳԳ մասնաճյուղի տնօրեն Գևորգ Գրիգորյանը, Տավուշի ԳԳ մասնաճյուղի տնօրեն Վահան Այդինյանը, Արարատի ԳԳ մասնաճյուղի տնօրեն Արթուր Ասկարյանը և Արմավիրի ԳԳ մասնաճյուղի տնօրեն Կարեն Մեջլումյանը։
Մեծացված լուսանկար (JPG, 385 ԿԲ)