Աշխատանքային խորհրդակցությանը քննարկվեցին ԳԳՄ-ների արտադրա-տնտեսական գործունեությանն առնչվող հարցեր
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցությանը քննարկվեցին գազամատակարարման և գազաֆիկացման մասնաճյուղերի (ԳԳՄ) հունվար ամսվա արտադրա-տնտեսական գործունեության արդյունքները։
Մասնավորապես, ներկայացվեցին գազաբաշխման ցանցի շահագործմանը, հաշվետու ժամանակահատվածում սպառողներին մատակարարված բնական գաի դիմաց վճարումների հավաքագրմանը, գազաֆիկացման և տեխնիկական սպասարկման աշխատանքներին վերաբերող ամփոփ ցուցանիշները։ Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև շահագործման ծախսերի կատարողականին առնչվող տվյալները։
Առանձին անդրադարձ կատարվեց ԳԳ մասնաճյուղերի և «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի համատեղ աշխատանքին, կենցաղում բնական գազից անվտանգ օգտվելու պահանջների խախտումների կանխարգելմանն ուղղված միջոցառումներին։
Ինչպես նշեց Ա․Հակոբյանը, հատկապես ջեռուցման շրջանում պետք է առավելագույն ջանքեր ներդնել անվտանգ գազամատակարարման ապահովման առումով օպտիմալ արդյունքների հասնելու համար։
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Մեծացված լուսանկար (JPG, 350 ԿԲ)