2024 թվականին Ուսումնա-տեխնիկական կենտրոնում ուսուցանվել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության ավելի քան 480 մասնագետ

Հուսալի և անխափան գազամատակարարման, ինչպես նաև համակարգի անվտանգ շահագործման ապահովման առումով կարևոր նշանակություն ունի գազամատակարարման ոլորտում ընդգրկված կադրերի մասնագիտական պատրաստվածությունը, որակավորման բարձրացումը, համապատասխան գիտելիքների և հմտությունների կատարելագործումը։

Մասնագիտական գիտելիքների բարձրացման հարցերով զբաղվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի Ուսումնա-տեխնիկական կենտրոնը (ՈւՏԿ), որը համալրված է ուսումնական լսարանով, կենցաղային գազասարքերով և գազակարգավորիչ կետով կահավորված տեխնիկական կաբինետով, պոլիէթիլենային խողովակների եռակցող-օպերատորների գործնական պարապմունքների անցկացման համար նախատեսված եռակցման սարքավորումներով կահավորված լաբորատորիայով։

ՈւՏԿ-ի կողմից անընդհատ կազմակերպվող և անցկացվող դասընթացները հնարավորություն են տալիս գազամատակարարման, գազաբաշխման և գազասպառման համակարգերի անձնակազմին ձեռք բերել գործնական հմտություններ և ունակություններ, աշխատանքային փորձ, ինչպես նաև տիրապետել գազի տնտեսությունում անվտանգության, համակարգի օբյեկտների տեխնիկական շահագործման կանոններին, աշխատանքի պաշտպանության և հրդեհային անվտանգության ու շրջակա միջավայրի պահպանության պահանջներին:

Դասընթացներն անցկացվել են հետևյալ մասնագետների համար.
— գազաբաշխման համակարգի շահագործող կազմակերպությունների ինժեներատեխնիկական աշխատողներ և գծային անձնակազմ,
— գազափոխադրման համակարգի շահագործող կազմակերպությունների ինժեներատեխնիկական աշխատողներ և գծային անձնակազմ,
— գազի ստորգետնյա պահեստարան կայանները (ԳՍՊԿ) սպասարկող և շահագործող ինժեներատեխնիկական աշխատողներ և գծային անձնակազմ,
— գազի քանակի հաշվառումով զբաղվող անձնակազմ (հսկիչներ),
— ձեռնարկությունների, կաթսայատների և այլ կազմակերպությունների գազի տնտեսության պատասխանատուներ,
— պոլիէթիլենային խողովակների եռակցող-օպերատորներ,
— գազի տնտեսությունում գազիֆիկացված տեխնոլոգիական վառարաններ և ագրեգատներ շահագործող անձնակազմ,
— գազամատակարարման համակարգերի նախագծա-նախահաշվային աշխատանքներ իրականացնող անձնակազմ,
— վթարա-կարգավարական ծառայության անձնակազմ:

«Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի ՈւՏԿ-ի կողմից 2024թ. ուսուցանվել են հանրապետության գազի բնագավառի 549 մասնագետներ, որոնցից 485-ը «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատողներ, ինչպես նաև ՈւՏԿ-ի կողմից մշակվել է լրացուցիչ մասնագիտական զարգացման «Բարձր վտանգավորության աշխատանքների կատարման վերապատրաստում» թեմատիկ պլան և կազմակերպվել է «Տրանսգազ» ՍՊԸ-ի 509 աշխատակցի վերապատրաստում և գիտելիքների արտահերթ ստուգում:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am