Անցկացվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2025թ. լավագույն եռակցող» մասնագիտական վարպետության մրցույթ-ստուգատես
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում անցակցվել է մասնագիտական վարպետության մրցույթ-ստուգատես, որի արդյունքներով ընտրվել է Ընկերության 2025թ․ լավագույն եռակցողը։ Մրցույթին մասնակցել են 15 եռակցողներ «Տրանսգազ» ՍՊԸ-ից, Սյունիքի, Մարտունու, Կոտայքի, Շիրակի, Լոռու, Արտաշատի, Աբովյանի և Արմավիրի գազամատակարարման և գազաֆիկացման մասնաճյուղերից։
Երկրորդ՝ գործնական փուլի ժամանակ մրցույթի մասնակիցները կատարել են D-530 մմ և D-159 մմ տրամագծով փորձանմուշների եռակցում, որից հետո եռակցված փորձանմուշները տեղափոխվել են դաշտային փորձարարական լաբորատորիա, որտեղ իրականացվել է բոլոր եռակցակարերի տեսողական և ֆիզիկական մեթոդով զննումներ:
Գործնական փուլի ավարտից հետո մրցույթային հանձնաժողովը ամփոփել է գնահատման արդյունքները հետևյալ չափորոշիչների համաձայն՝ թեստային հարցերի ճիշտ պատասխանների քանակը, եռակցակարի որակը, եռակցման տևողությունը, անհատական պաշտպանության միջոցների ճիշտ օգտագործումը:
Մրցույթ-ստուգատեսի արդյունքներով առաջին տեղը զբաղեցրել է Աբովյանի ԳԳՄ Էլեկտրագազաեռակցող Գոռ Շահումյանը՝ արժանանալով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2025թ. լավագույն եռակցող» կոչմանը:
Մեծացված լուսանկար (JPG, 366 ԿԲ)