ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի գործունեության իրականացման պայմանների մասին համաձայնագրին

Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր 2025 թվականի փետրվարի 27-ի որոշմամբ հավանություն է տվել 2024 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Երևան քաղաքում „Գազպրոմ Արմենիա“ փակ բաժնետիրական ընկերության „Ուսումնա-սպորտային համալիր“ հիմնարկի գործունեության իրականացման պայմանների մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին:

Ըստ համաձայնագրի, «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկն իրականացնելու է կրթական գործունեություն տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր և միջնակարգ ընդհանուր կրթական ծրագրերով Հայաստանի Հանրապետության պետական կրթական չափորոշիչներին համապատասխան՝ հայերեն լեզվով ռուսաց լեզվի պարտադիր դասավանդմամբ։

«Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկը նաև իրականացնելու է կրթական գործունեություն տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր և միջնակարգ ընդհանուր կրթական ծրագրերով Ռուսաստանի Դաշնության դաշնային պետական կրթական չափորոշիչների և համապատասխան դաշնային հիմնական հանրակրթական ծրագրերի համաձայն՝ ռուսերեն լեզվով հայոց լեզվի պարտադիր դասավանդմամբ։

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am