Ռուսալեզու նոր գրքերը տրամադրել են Ընկերության աշխատողները ավանդական դարձած ակցիայի շրջանակում՝ մանկական և պատանեկան գեղարվեստական գրականությունը կրթական հաստատություններին փոխանցելու նպատակով։
«Գազպրոմ Արմենիա» ընկերության և «Ռոսիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները գրքերը փոխանցեցին Էջմիածնի Ռ․Պատկանյանի անվան թիվ 9 հիմնական դպրոցի, Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցի, Գյումրիում ՌԴ սահմանապահ զորամասին կից դպրոցի, ինչպես նաև Սևանի Վ․Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի գրադարաններին։
Մեծացված լուսանկար (JPG, 459 ԿԲ)