2025 թվականի ընթացքում նախատեսված է շուրջ 1146 կմ գազափոխադրման և գազաբաշխիչ համակարգերի ստորգետնյա գազատարների ախտորոշում

Գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի օբյեկտների պատշաճ շահագործման և սպասարկման աշխատանքների կարևոր մասն են կազմում ստորգետնյա գազատարների, գազաբաշխիչ կայանների, համակարգի այլ ինժեներական կառույցների տեխնիկական վիճակի համալիր ախտորոշումը։

Համալիր ախտորոշուման աշխատանքներն, ըստ հաստատված ժամանակացույցերի, իրականացվում են ինչպես «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի Ախտորոշիչ հետազոտման (ԱՀ) ծառայության, այնպես էլ գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի (ԳԳՄ) համապատասխան անձնակազմի կողմից։


Ընթացիկ տարվա համար հաստատված առաջադրանքի շրջանակներում նախատեսված է իրականացնել շուրջ 253 կմ գազափոխադրման համակարգի ստորգետնյա գազատարների, ավելի քան 893 կմ գազաբաշխիչ համակարգի ստոգետնյա մետաղական գազատարների, ինչպես նաև թվով 15 գազաբաշխիչ կայանների (ԳԲԿ) տեխնիկական սարքվածքների և տեխնոլոգիական սարքավորումների համալիր ախտորոշում:


ԱՀ ծառայության գործառույթները ներառում են նաև ստորգետնյա գազատարների էլեկտրաքիմիական պաշտպանության (ԷՔՊ) համակարգի նախագծման համար դաշտային հետազոտական (ինժեներա-երկրաֆիզիկական) աշխատանքներ, ԳԳ մասնաճյուղերի հետազոտման աշխատանքներում ներգրավված աշխատակիցների ուսուցում:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am