Աբովյանի ԳՇՄ համալիր հակավթարային վարժանքը (տեսանույթ, լուսանկարներ)

Մարտի 20-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի դուստր ընկերության՝ «Տրանսգազ» ՍՊԸ-ի Աբովյանի գծային շահագործման մասնաճյուղում (ԳՇՄ) անցկացվել է համալիր հակավթարային վարժանք:

Վարժանքի ընթացքում կատարվել են մայրուղային գազատարների գծային հատվածներում գարնանային վարարումներով պայմանավորված հնարավոր վթարների վերացմանն ուղղված գործողություններ։

Վարժանքի սցենարի համաձայն՝ հեղեղաջրերով ողողվել էր Երևան-Արմավիր 500 մմ տրամագծով մայրուղային գազատարի օդային անցման հենասյունը՝ 14,8 կմ հատվածում:

Հակավթարային վարժանքին ներգրավված էին Աբովյանի ԳՇՄ 3 վթարային բրիգադներ՝ բաղկացած 25 աշխատողներից, ինչպես նաև 8 միավոր հատուկ տեխնիկա։

















Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am