«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատողները մասնակցել են երկօրյա համաժողովի աշխատանքային օրենսդրության թեմայով
Տեղի է ունեցել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչական ապարատի, գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի հաշվապահների, իրավաբանների, տնտեսագետների և կադրերի ստորաբաժանումների աշխատողների երկօրյա համաժողով՝ «Աշխատանքային օրենսդրություն. գործող կարգավորումներ և սպասվող փոփոխություններ» թեմայով։
Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Աշխատակազմի ղեկավար-գործերի կառավարիչ Վահե Ստեփանյանը նշել է, որ նման միջոցառումները լավ հարթակ են մասնագիտական ուսուցման, փորձի փոխանակման, հրատապ հարցերն ու խնդիրները քննարկելու, լուծումներ առաջարկելու տեսանկյունից, ինչը միայն նպաստում է աշխատանքի լավ արդյունք ապահովելուն։
«Գազպրոմ Արմենիա» ընկերության ղեկավար անձնակազմը շատ կարևորում է բարձր պրոֆեսիոնալիզմն ու արդյունավետ աշխատանքը, և ցանկանում, որ միշտ ձգտեք կատարելագործել մասնագիտական հմտություններն ու գիտելիքները, միշտ լինեք մրցունակ կադրեր», — նշել է Վ․Ստեփանյանը։
Համաժողովին որպես բանախոս հանդես է եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ, դոցենտ Ժոռա Սարգսյանը։
Մեծացված լուսանկար (JPG, 390 ԿԲ)