Շնորհակալագրեր «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը՝ Հայաստանի ռուսական համայնքին աջակցելու համար

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը հանդիպել է ՀՀ ռուսաստանցի հայրենակիցների հասարակական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Աիդա Հարությունյանի, «Ռոսիա» հասարակական կազմակերպության նախագահ Ելենա Հակոբյանի և «Ռոսիա» ՀԿ-ին կից գործող «Սլավյանսկայա» միջնակարգ դպրոցի տնօրեն Մերի Վենգրժանովիչի հետ։

Հանդիպման ընթացքում շնորհակալագրեր փոխանցվեցին «Գազպրոմ Արմենիա» ընկերության տնօրինությանը՝ ռուսական համայնքին և ռուսաստանցի հայրենակիցների հասարակական կազմակերպություններին աջակցելու համար։

Ընկերությունը տարիների ընթացքում ակտիվ փոխգործակցում է Հայաստանի ռուսական համայնքի հարցերով զբաղվող ՀԿ-ների հետ՝ աջակցելով տարբեր բարեգործական, կրթական և հումանիտար նախաձեռնությունների ու նախագծերի։

Ինչպես նշել է Աշոտ Հակոբյանը, «Գազպրոմ Արմենիա»-ն՝ բարձր սոցիալական պատասխանատվությամբ ընկերությունն է և այդ պատասխանատվությունը Ընկերության գործունեության անբաժանելի մասն է։ 

«Մենք հանրապետության խոշորագույն ընկերություններից ենք և գազաէներգետիկ ոլորտում մեր հիմնական գործունեությանը զուգահեռ իրականացնում ենք նաև սոցիալական քաղաքականություն։ Այդ քաղաքականության շրջանակում փորձում ենք հատուկ ուշադրություն դարձնել կրթական նախագծերին, հնարավորության սահմաններում աջակցում ենք նաև բարեգործական և հումանիտար նախաձեռնություններին։ Ամենակարևորն այն է, որ մեր անձնակազմը սոցիալական հարցերում ցուցաբերում է թիմային մոտեցում, և դա արվում է մեծ պատրաստակամությամբ և հաճույքով, քանի որ բոլորս գիտակցում ենք այդ գործի կարևորությունն ու օգտակարությունը», — ընդգծել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը։

Հանդիպման ընթացքում Համակարգող խորհրդի նախագահ Աիդա Հարությունյանը ներկայացրել է ռուսաստանցի հայրենակիցների հասարակական կազմակերպությունների գործունեությունը, Հայաստանի ռուսական համայնքի աջակցությանն ուղղված ծրագրերը։

«Ռոսիա» ՀԿ նախագահ Ելենա Հակոբյանն, իր հերթին, նշել է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի անձնակազմի հետ հասարակական կազմակերպությունների բարեկամությունը երկարատև պատմություն ունի, և ընկերությունը մշտապես օժանդակում է հումանիտար և սոցիալական նախագծերին։

«Ցանկանում եմ առանձնահատուկ նշել „Գազպրոմ Արմենիա“-ի կողմից ռուսական համայնքի կարիքավոր անդամներին, վետերաններին ցուցաբերվող աջակցությունը։ Շատ կարևոր է նաև ձեր աջակցությունը կրթական նախաձեռնություններին։ Մասնավորապես, այս տարի ընկերության աշխատողները գեղարվեստական գրականություն փոխանցեցին ռուսական դասարաններով դպրոցների և ռուսական համայնքի մարզային կենտրոնների գրադարաններին։ Իսկ Ուսումնա-սպորտային համալիրի կողմից ստացվեց դասագրքերի մեծ խմբաքանակ։ Մենք դա բարձր ենք գնահատում», — նշել է Ե․Հակոբյանը։

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am