Քննարկվել են ԳԳՄ-ների արտադրա-տնտեսական գործունեությանն առնչվող հարցեր
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են Գլխավոր տնօրենի տեղակալները, գազամատակարարման և գազաֆիկացման մասնաճյուղերի (ԳԳՄ), «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի, «Ինժեներատեխնիկական կենտրոն» մասնաճյուղի տնօրենները, կառուցվածքային մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ԳԳ մասնաճյուղերի մարտ ամսվա արտադրա-տնտեսական գործունեության արդյունքները։
Մասնավորապես, ներկայացվել են գազաբաշխման ցանցի շահագործմանը, հաշվետու ժամանակահատվածում սպառողներին մատակարարված բնական գաի դիմաց վճարումների հավաքագրմանը, գազաֆիկացման և տեխնիկական սպասարկման աշխատանքներին վերաբերող ամփոփ ցուցանիշները։
Նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում սպառողներին մատակարարված բնական գազի, ինչպես նաև գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման դիմաց վճարումների հավաքագրման մակարդակը շարունակում է մնալ բարձր։
Մեծացված լուսանկար (JPG, 317 ԿԲ)