Հանրապետության գազաբաշխման համակարգին է միացված ավելի քան 777 հազար բաժանորդ

2025 թվականի ապրիլի 1-ի դրությամբ՝ ըստ օպերատիվ տվյալների, բնակիչ-բաժանորդների ընդհանուր թիվը կազմում է 777 750, որից 414 389-ը բազմաբնակարան շենքերում, 363 361-ը՝ առանձնատներում:

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի ընթացքում հանրապետության գազաբաշխման համակարգին միացած բնակիչ-բաժանորդների թիվն ավելացել է 3205-ով:

Ներկայումս Հայաստանում բնական գազ են օգտագործում 653 համայնք, որից 605-ը գյուղական, 48-ը՝ քաղաքային:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am