Հայաստան մատակարարված բնական գազի ծավալը 2025 թվականի առաջին եռամսյակում կազմել է 828,2 մլն խ.մ

2025 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստան մատակարարված բնական գազի ծավալը կազմել է 828,2 մլն խ.մ:

Նշված ժամանակահատվածում սպառողներին մատակարարվել է 826,3 մլն խ.մ բնական գազ:

Առաջին եռամսյակում էներգետիկայի և արդյունաբերության ոլորտներին մատակարարված բնական գազի ծավալները կազմել են համապատասխանաբար 91,5 և 59,3 մլն խ.մ:

Բնակչությանը մատակարարվել է 427,1 մլն խ.մ, ԱԳԼՃԿ-ներին՝ 78,5 մլն խ.մ բնական գազ:

Տարբեր սպառողներին մատակարարված բնական գազի ծավալը կազմել է 169,9 մլն խ.մ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am