Ուսումնա-սպորտային համալիրի դպրոցի թատերախումբն արժանացել է Բրյանցևյան փառատոնի Գրան պրի մրցանակի
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Ուսումնա-սպորտային համալիրի դպրոցի «ԳԱՈՒՍ» թատերախումբը դարձել է Բրյանցևի անվան մանկական թատերական համույթների միջազգային 26-րդ փառատոնի գլխավոր մրցանակակիր։
Սանկտ Պետերբուրգի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնի բեմում ՈւՍՀ սաները հանդես են եկել «Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին» ներկայցմամբ, արժանանալով փառատոնի Գրան պրիի։
Փառատոնային չորս օրերի ընթացքում բեմում ներկայացումներով հանդես են եկել նաև թատերախմբեր Բելառուսից, Հայաստանից, Ղազախստանից, Աբխազիայից, Ռուսաստանից և Թունիսից։
Մեծացված լուսանկար (JPG, 179 ԿԲ)