Մահվան հանդեպ արհամարհանքով և մարտական առաջադրանքը պատվով կատարելու ձգտումով

Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 80-ամյակի առթիվ нашапобеда-мояистория.рф կայքում հրապարակվում են «Գազպրոմ» խմբի աշխատողների պատմությունները պատերազմի մասնակից հարազատների և ազգականների մասին։

«Գազպրոմ» ՀԲԸ «Մեր Հաղթանակը։ Իմ պատմությունը» և «Մեր Հաղթանակը։ Իմ պատմությունը լուսանկարներով» թվային նախագծերը հանդիսանում են պատերազմական շրջանի յուրատեսակ ժամանակագրություն, որը թույլ է տալիս պահպանել հիշողությունը այն մարդկանց մասին, որոնք ներդրում են ունեցել Մեծ հաղթանակի կերտման գործում։

Պատմություններից մեկը նվիրված է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանի մայրական կողմից պապին՝ Գուրգեն Ասատուրի Խաչատրյանին։

Մահվան հանդեպ արհամարհանքով և մարտական առաջադրանքը պատվով կատարելու ձգտումով

Մայրական կողմից պապս՝ Գուրգեն Ասատուրի Խաչատրյանը, ծնվել է 1911թ․ փետրվարի 21-ին, Վաղարշապատում։ Ռազմաճակատ է մեկնել 1941թ․ հունիսին՝ 165-րդ առանձին հրաձգային բրիգադի առանձին հակատանկային գումարտակի կազմում։ Ստացել է լեյտենանտի կոչում, եղել է առանձին հակատանկային դիվիզիոնի հրամանատարի տեղակալ քաղաքական աշխատանքի մասով։

Պապս անցել է ամբողջ պատերազմը, կռվել տարբեր ռազմաճակատներում, բայց պատերազմի մասին, ինչպեսև շատ վետերաններ, խոսել չէր սիրում։ Նրա ծանր մարտական ուղին լի է խիզախության և հերոսական դրվագներով։ Այն, ինչ հայտնի է Գուրգեն Խաչատրյանի մասին արխիվային փաստաթղթերից, հպարտության առիթ է նրա ժառանգների համար։

Գուրգեն Խաչատրյանը (աջից) մարտական ընկերոջ հետ:


Որպես քաղաքական աշխատանքի գծով հրամանատարի տեղակալ, նա ոչ միայն բարձրացնում էր զինվորների մարտական ոգին, այլև անձամբ էր նրանց մարտի տանում թշնամու կրակահերթերի ներքո։
1943 թվականի մարտական գործողությունների դրվագ։ Հատված Գուրգեն Խաչատրյանի պարգևատրման թերթիկից։

1943 թվականի մարտական գործողությունների դրվագ։ Հատված Գուրգեն Խաչատրյանի պարգևատրման թերթիկից։


Հրամանատարության մարտական առաջադրանքների օրինակելի կատարման, ինչպես նաև Նովորոսիյսկ քաղաքի ազատագրական մարտերի ընթացքում ցուցաբերված խիզախության համար Գուրգեն Խաչատրյանը արժանացել է Մեծ Հայրենականի ամենապատվավոր մարտական պարգևին՝ Կարմիր Աստղ շքանշանին։ Պարգևատրվել է նաև «Կովկասի ապաշտպանության համար» և «Մեծ Հայրենական պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալներով։
Գուրգեն Խաչատրյանը (երկրորդ շարք, 4-րդը ձախից) զինակից ընկերների հետ։

Գուրգեն Խաչատրյանը (երկրորդ շարք, 4-րդը ձախից) զինակից ընկերների հետ։

Գուրգեն Խաչատրյանը (առաջին շարք, 3-րդը աջից) զինակիցների և կնոջ հետ (առաջին շարք, 3-րդը ձախից) Հաղթականի 30-ամյակին նվիրված տոնակատարությունների ժամանակ, Նովորոսիյսկ:

Գուրգեն Խաչատրյանը (առաջին շարք, 3-րդը աջից) զինակիցների և կնոջ հետ (առաջին շարք, 3-րդը ձախից) Հաղթականի 30-ամյակին նվիրված տոնակատարությունների ժամանակ, Նովորոսիյսկ:




Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am