«Հաղթանակի Ռադիոն»՝ Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 80-ամյակին նվիրված նախագիծ

Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 80-ամյակին ընդառաջ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը ներկայացրել է ինքնատիպ նախագիծ՝ «Հաղթանակի Ռադիոն»։ 

Այն իրենից ներկայացնում է 1940-ական թվականների ոճով պատրաստված ռադիոընդունիչ, որի մեջ գտնվում է պատերազմի մասնակիցների հուշերի, պատմությունների և լուսանկարների ժողովածու։ Ժողովածուի նյութերը հավաքագրվել և ամփոփվել են այդ մարդկանց սխրանքի հանդեպ ունեցած խորին հարգանքով։

«Հաղթանակի Ռադիոն» նախագիծը հանդիսանում է Հաղթանակի սերնդի նկատմամբ երախտագիտության խորհրդանիշ և հիշեցում այն մասին, թե որքան կարևոր է պահպանել հիշատակը՝ ոչ միայն արխիվներում, այլ նաև անձնական պատմությունների միջոցով, որոնք միավորում են մեզ անցյալի հետ։

«Գազպրոմ Արմենիա» ընկերության համար պատմական հիշողության պահպանումը կորպորատիվ մշակույթի կարևոր մաս է և սոցիալական պատասխանատվության դրսևորում։ Աջակցելով անցյալի նկատմամբ հարգանքի ձևավորմանն ուղղված նախաձեռնություններին, Ընկերությունն, իր հերթին, ստեղծում է սերունդներ միավորող ժառանգականության և արժեքների միջավայր։

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am