ՈւՍՀ դպրոցում բացվել է Հաղթանակի 80-ամյակին նվիրված ցուցահանդես
Պատերազմի առաջին օրերից Հայկական հեռագրական գործակալությունը՝ Արմտագը, սկսել էր երգիծական հակաֆաշիստական պլակատների թողարկումը, որոնց հեղինակներն էին մի շարք տաղանդավոր և անվանի հայ նկարիչներ և բանաստեղծներ։
Պլակատները դարձել էին հզոր քարոզչական զենք՝ անխղճորեն ծաղրելով գերմանաֆաշիստական զավթիչներին և նրանց հրամանատարությանը։
Ցուցահանդեսի գլխավոր նպատակը՝ Հայրենական մեծ պատերազմի, այդ ծանր պատերազմում տարած Հաղթանակի մասին հիշողության պահպանումն է, որպեսզի մոռացության չմատնվի այդ հերոսական ժամանակաշրջանի պատմությունը։
Ցուցահանդեսի կազմակերպիչները դպրոցի սաներին պատմեցին Ֆաշիզմի դեմ տարած պատմական հաղթանակի կերտման գործում հայ ժողովրդի հսկայական ավանդի, թիկունքում ծավալված տեղեկատվական ու գաղափարախոսական պայքարի մասին։
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Մեծացված լուսանկար (JPG, 248 ԿԲ)