«Սլավյանսկայա» և Էջմիածնի Ռ․Պատկանյանի անվան դպրոցների աշակերտները հրավիրվել էին ՈւՍՀ թատերախմբի «Արեգակը խավարի մեջ» ներկայացմանը
Բեմից նրանք թատերական լեզվով պատմեցին Երկրորդ աշխարհամարտի իրադարձությունների, սխրագործության, նույնիսկ ամենադժվարին ժամանակներում չմարող հույսի և լույսի մասին։
«Գազպրոմ Արմենիա» ընկերության և «Ռոսիա» հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ ներկայացմանը հրավիրված էին «Ռոսիա» ՀԿ-ին կից «Սլավյանսկայա» միջնակարգ դպրոցի և Էջմիածնի Ռ․Պատկանյանի անվան թիվ 9 հիմնական դպրոցի աշակերտները։
Մինչ ներկայացումը դպրոցականներն այցելեցին ՈւՍՀ-ում բացված Հայրենական մեծ պատերազմի տարիների քարոզչական պլակատների կրկնօրինակների ցուցահանդես։
Ներկայացումից հետո հյուրերը շփվեցին պատանի դերասանների հետ։
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Մեծացված լուսանկար (JPG, 538 ԿԲ)