Գառնիկ Մսրյանը պատրաստվում է իր ելույթին «Ֆակել» կորպորատիվ փառատոնի եզրափակիչ փուլում
Մայիսի 11-ից 17-ը Սանկտ Պետերբուրգում՝ «Լախտա Հոլ» համերգասրահում, կանցկացվի «Գազպրոմ» ՀԲԸ դուստր ընկերությունների ստեղծագործական համույթների և կատարողների «Ֆակել» 10-րդ կորպորատիվ փառատոնի եզրափակիչ փուլը։
Փառատոնի եզրափակչին մասնակցում են «Գազպրոմ»-ի 43 դուստր ընկերությունների 44 պատվիրակություններ, որոնք դարձել են Սամարայում և Բիշքեկում 2024 թվականին անցկացված զոնալ փուլերի հաղթող։
Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու մայիսի 12-ին, նույն օրը սկսվելու են առաջին մրցութային ելույթները։
Եզրափակիչ փուլում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը ներկայացնում է Գառնիկ Մսրյանը՝ «Էստրադային վոկալ (մենակատարում)» անվանակարգում։ Պատանի կատարողը մրցութային երկրորդ օրվա ընթացքում հանդես կգա «Հայաստան» երգով (խոսք՝ Վ. Անդրեասյանի, երաժշտ.՝ Ա. Սմբատյանի) ։
Լավագույն կատարողները և ստեղծագործական համույթները կորոշվեն տարիքային երեք խմբերում՝ 5-ից 10 տարեկան, 11-ից 16 տարեկան, 17 և բարձր: «Ֆակել» կորպորատիվ փառատոնի դափնեկիրների պարգևատրման արարողությունը տեղի կունենա մայիսի 15-ին։
Մեծացված լուսանկար (JPG, 518 ԿԲ)