Ա․Հակոբյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԳԳ մասնաճյուղերի գործունեության հարցերի շուրջ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրեն Ա․Հակոբյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գազամատակարարման և գազաֆիկացման մասնաճյուղերի (ԳԳՄ) ապրիլ ամսվա գործունեության արդյունքները։ Խորհրդակցությանը մասնակցել են Գլխավոր տնօրենի տեղակալները, գազամատակարարման և գազաֆիկացման մասնաճյուղերի (ԳԳՄ), «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի, «Ինժեներատեխնիկական կենտրոն» մասնաճյուղի տնօրենները, կառուցվածքային մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ։

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են հաշվետու ժամանակահատվածում սպառողներին մատակարարված բնական գաի դիմաց վճարումների հավաքագրմանը վերաբերող ցուցանիշները, քննարկվել է գազաբաշխման ցանցի շահագործման, գազաֆիկացման և տեխնիկական սպասարկման աշխատանքների ընթացքը։

Նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում սպառողներին մատակարարված բնական գազի, ինչպես նաև գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման դիմաց վճարումների հավաքագրման մակարդակը շարունակում է մնալ բարձր։

Խորհրդակցությանը քննարկվել են ԳԳՄ-ների արտադրա-տնտեսական գործունեությանը վերաբերող մի շարք այլ հարցեր, տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am