«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը ներկայացնող Արփի Աղաբեկյանը մասնակցում է «Պատանի նկարիչ» մրցույթին

«Գազպրոմ» ՀԲԸ «Ֆակել» 10-րդ կորպորատիվ փառատոնի շրջանակում անցկացվում է ավանդական «Պատանի նկարիչ» մրցույթը։ «Լախտա» կենտրոնում կազմակերպված ստեղծագործական միջոցառմանը մասնակցում են Սամարայի և Բիշքեկի զոնալ փուլերի հաղթողները։

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը մրցույթում ներկայացնում է Արփի Աղաբեկյանը։

Ստեղծագործելու թեմաները տարբեր են՝ «Հաղթանակ», «Ապագայի քաղաք», «Քաղաք ջրի վրա», «Հայրենիք (հայրենի երկրի բնությունը)»։ Պատանի նկարիչների մրցութային աշխատանքները գնահատելու է պրոֆեսիոնալ ժյուրին՝ հաշվի առնելով գաղափարի յուրահատուկ լինելը, նկարչական տեխնիկան և էմոցիոնալ մատուցումը։

«Պատանի նկարիչ» մրցույթի հաղթողները հայտնի կդառնան մայիսի 16-ին պարգևատրման արարողության ժամանակ։

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am